Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Պորտուգալիան ու Անգլիան

Պորտուգալիան ու Անգլիան
02.06.2012 | 15:02

Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ընկերական խաղում սեփական հարկի տակ Պորտուգալիայի ընտրանին զիջել է թուրքերին: Ընթացքում պարտվելով 2:0 հաշվով` պորտուգալացիները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը (Նանի), իսկ քիչ անց ստացել նաև հաշիվը հավասարեցնելու հրաշալի հնարավորություն, սակայն տասնմեկմետրանոցից Ռոնալդուի հարվածը կարողացել է ետ մղել Վոլկան Դեմիրելը, ում փայլուն խաղով է նաև մեծապես պայմանավորված եղել թուրքական ընտրանու հաջողությունը: Թուրքերը մինչև խաղավարտ կարողացել են խփել և երրորդ գոլը` հաղթանակը դարձնելով ավելի համոզիչ: Ընկերականների շարքից ավարտական հանդիպումն է ունեցել և Անգլիայի ընտրանին` առավելության հասնելով բելգիացիների նկատմամբ, ովքեր վերջին մեկուկես տարում պարտվել են միայն մեկ անգամ: «Ուեմբլիում» հաղթական գոլի հեղինակ է դարձել Դենի Ուելբեկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ